Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերի


Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերի
Դեկտեմբեր 27 11:54 2024

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը ՝ մեջբերելով ասույթը. «Պատուհանը բացելիս՝ մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում», ինչին ի պատասխան Արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են մեր երկրում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպման ավարտին վերահաստատվել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը: