Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան


Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան
Դեկտեմբեր 26 17:29 2024

Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը համակարգում է սպորտի ոլորտը, աշխատանքից ազատման դիմում  է գրել։ 24News-ի հետ զրույցում Գիլոյանը նշել է, որ այս պահին նախարարություն է և շարունակում է իր աշխատանքը, բայց չհերքեց, որ տոներից հետո կհեռանա պաշտոնից։ 

«Ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը»,- ասել է Գիլոյանը։