Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան


Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան
Դեկտեմբեր 26 13:43 2024

Լավ ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Քանի կար ասում էր՝ ՀՀ սուվերեն տարածքն է իր կարմիր գիծը, գնանք Ջերմուկ, Սյունիք, Գեղարքունիք։ Ինքն է ասում՝ 200 քառ կմ օկուպացված է, փաստորեն, դա էլ իր կարմիր գիծը չէ։ Ես գիտեմ՝ որն է  նրա կարմիր գիծը, ինքը մինչև վերջին կաթիլը ատամներով պայքարելու է, որ դաչաների տարածքը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։ Իր համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է»,-ասաց նա։

Մամիջանյանը նշեց՝ հետաքրքիր է, թե ոնց է պահանջները կատարում. «Ասում են Սահմանադրություն փոխեք, ասում է՝ ոչ, ոչ մի դեպքում։ Կփոխենք, բայց մեր ցանկությամբ»։

Ըստ Մամիջանյանի՝ այս ամենն ունի պարզ բացատրություն. «Փաշինյանին հաջորդ ընտրություններին մասնակցելու համար մի թուղթ էլ է ավելանում՝ Ալիևի ստորագրությամբ, Ալիևն իր ավտոգրաֆը պետք  է տա, որ ինքը մասնակցի, դրա հետևից էլ ընկած է։ Խաղաղության պայմանագիր էլ ձևակերպված է, որտեղ խաղաղության որևէ հարց չկա»,-ասաց նա։