Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը


Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
Դեկտեմբեր 26 13:00 2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: