Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանից պաշտոն ստացած հերթական նախկին պաշտոնյան


Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանից պաշտոն ստացած հերթական նախկին պաշտոնյան
Դեկտեմբեր 26 11:38 2024

168.am-ի տեղեկություններով` երեկ ձերբակալվել է օրերս աշխատանքից ազատված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։ Ավելի ուշ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսով։ Լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք նախկինում երկար տարիներ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։

Մեր տեղեկություններով` Վահագն Գևորգյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն հանցանքներ կատարելու մեջ, և գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։