Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.«Հերթական թեստի պատասխանին սպասելիս»։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին նա չմասնակցեց ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, քանի որ քովիդի թեստը դրական էր եկել։
Այնուհետև պատասխանը բացասական էր ստացվել, բայց երեկ երեկոյան այն դարձյալ դրական էր։ Իսկ այսօր Փաշինյանը դեռ սպասում է պատասխանին։