Միլանի «Ինտերը» սոցցանցերում տեսանյութ է տեղադրել և շնորհավորել իրենց երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- այսպես է ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մայրենի լեզվով շնորհավորել իր երկրպագուներին տոնի կապակցությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայերեն շնորհավորել է երկրպագուներին։