Մի քանի օր է ՝ Aravot.am-ը ահազանգեր էր ստանում այն մասին, որ Գյումրու նախկին ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերը՝ Վահագն Մկրտչյանը և Արթուր Պապիկյանը վերադարձել են Գյումրու քաղաքապետարան, զբաղեցնում են իրենց հին առանձնասենյակները, սակայն անհասկանալի է՝ ինչ իրավունքով։
Հիշեցնենք՝ նրանք « Բալասանյան դաշինքը» ներկայացնող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղակալներն էին, որոնք հեռացան պաշտոնից՝ «Բալասանյան դաշինք»-ՔՊ հուշագրի խզման արդյունքում։
Այսօր էլ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտնվեց լուսանկար, որտեղ երկու նախկին փոխքաղաքապետերը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ ընդունել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ՎԶԵԲ գործառական ղեկավար Ռուդիկ Թադևոսյանին (տես լուսանկարում)։ Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության, մասնակիցները քննարկել են ծրագրի նոր փուլի մեկնարկը։
Aravot.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստացավ Վահագն Մկրտչյանից (նա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է):
Aravot.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստացավ Վահագն Մկրտչյանից (նա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է):Նա տեղեկացրեց, որ նշանակվել է Գյումրու համայնքի ղեկավարի օգնական, ի պաշտոնե է մասնակցել այսօրվա քննարկմանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։