ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման շուրջ խոսակցություններին ու նշել, թե արևմտյան երկրների կողմից է Մինկի խմբի գործունեությունը փաստացի դադարեցվել։
Զախարովայի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ, 2022 թվականից դադարեցրել են շփումները Ռուսաաստանի իրենց գործընկերների հետ, իսկ հետո էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Այս համատեքստում Զախարովան նշել է՝ Մինսկի խումբը ենթակա է լուծարման։
«ԵԱՀԿ Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ միջոցը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է ՝ նշված ինստիտուտների լուծարման վերաբերյալ»,-նշել է նա։