Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց


Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց
Դեկտեմբեր 25 19:27 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվել է, այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի՝ շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։

Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը»,- նշել է Ալեքսանյանը։