Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի միջոցառմանը


Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի միջոցառմանը
Դեկտեմբեր 25 19:13 2024

Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը:

 «Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որը մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսևորելու մասին և պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրը, իհարկե, դրան աջակցելն է»՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքերով ավարտվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տարեմուտի տոնական միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը:

 Միջոցառման հատուկ հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար անձինք:

 Սրբուհի Գալյանը դիմեց ազատազրկված կանանց՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում են ավելի շատ վերասոցիալականացման ծրագրեր: Նա շնորհավորեց միջոցառման մասնակիցների գալիք Ամանորը, իսկ անազատության մեջ գտնվողներին մաղթեց վերադարձ ընտանիք և քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս ազատություն վայելելու հնարավորություն։

 Միջոցառումն կազմակերպել են ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը։