ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է քաղաքային իշխանությունների որոշմանը, ըստ որի աղբահանության վճարները թանկանալու են, իսկ վարձավճարը հաշվարկվելու է ոչ թե բնակարանում ապրողների թվի, այլ բնակարանի մակերեսի հիման վրա։
«Երբ մարդու գլխում ուղեղի փոխարեն զիբիլ է լցված, տխմար որոշումներ են ծնվում: Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը: Դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում: Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի. թանկացնել այդ ծառայությունը: Հայաստանցիները երկրից հեռանում են, իսկ տները՝ մնում: Հայտնի փաստ է, որ հաշվառվածների (գրանցվածների) թիվը գերազանցում է փաստացի բնակվողների թիվը: Դե, քաղաքապետարանն էլ որոշել է դրա վրա ձեռքերը տաքացնել: Իսկ ծախսի տեղ կա ու կա՝ պադավատներ, կռուիզներ... ո՞րն ասես»,- գրել է Արթուր Խաչատրյանը: