Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի», - նշել էր նա։
«Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», - գրել էր Փաշինյանը։