Ավագանու ընդդիմադիր անդամն օգնել է ՔՊ-ին անցկացնել «Կարմիր կետագծերի» թանկացման որոշումը, հետո հայտարարել, որ պատահաբար է քվեարկել


Ավագանու ընդդիմադիր անդամն օգնել է ՔՊ-ին անցկացնել «Կարմիր կետագծերի» թանկացման որոշումը, հետո հայտարարել, որ պատահաբար է քվեարկել
Դեկտեմբեր 24 17:07 2024

Երևանի ավագանին այսօր 32 կողմ 1 ձեռնպահ ձայներով ընդունել է  «կարմիր կետագծերի» համար կրկին տարեկան 160 հազար դրամ սահմանող որոշումը։ Միակ ձեռնպահ քվեարկողը և քվեարկությունը վավեր դարձնողն ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը լքած և անկախ համարվող Գրիգոր Հարությունյանն էր։

Նա հայտարարել է,  որ պատահաբար է քվեարկել, ինչից հետո  վայր է դրել ավագանու մանդատը: