Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել են ջնջված նամակները


Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել են ջնջված նամակները
Դեկտեմբեր 23 23:48 2024

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը բողոքարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշումը՝ պահանջելով գլխավոր դատախազից քրեական վարույթ նախաձեռնել պատգամավորի նամակագրության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։

Հակոբ Ճարոյանը «Ազատության»-ը հայտնել է՝    քննությամբ պետք է պարզվի՝ ինչպե՞ս Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը հայտնվեց վարչապետի, հետո էլ արդեն՝ ՔՊ-ականների սեղանին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ պատգամավոր Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը դատարանի որոշմամբ դուրս է բերվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ հատուկ սարքի միջոցով իրականացված թվային խուզարկության ընթացքում։ Ընդ որում, այդ սարքը հնարավորություն է տալիս վերականգնել ոչ միայն հեռախոսում առկա տեղեկատվությունը, այլև ժամանակին ջնջված հաղորդագրությունները: