Իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ․ Զաքարյանն արձագանքել է Փաշինյանին


Իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ․ Զաքարյանն արձագանքել է Փաշինյանին
Դեկտեմբեր 23 20:05 2024

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի մասին նախկին նախագահների հետ բանավիճելու առաջարկին․

«Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես:

Չեն գալու՝ ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի:

Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ:

Լավ կանես՝ անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի:

Եվ առհասարակ, ի՞նչ բանավեճ՝ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ»: