Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները


Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Դեկտեմբեր 21 19:36 2024

Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում տեղեկացրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա հաշվարկով, թանկացումը վերաբերելու է մոտ 1 մլն մարդու, կուրաքանչյուր ծառայության գին բարձրանալու է մոտ 50 տոկոսի չափով։ Իրավաբանը մանրամասնում է, որ նախորդ տարի նոտարական 2023-ին նոտարները կնքել են 945 հազար գործարք։

«Ֆինանսական մասի պատասխանատուների՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրրյանի և մյուսների ոչ ճիշտ, ոչ պատշաճ աշխատանքի համար մենք բոլորս վճարելու ենք»,-նշում է նա։