Երևանում բախվել են 2 «Nissan Tida»-ն ու «Opel»-ը. կա տուժած


Երևանում բախվել են 2 «Nissan Tida»-ն ու «Opel»-ը. կա տուժած
Դեկտեմբեր 18 14:39 2024

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Իսակովի պողոտա և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Ս.-ի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչ 34-ամյա Վարդան Գ.-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Պողոս Խ.-ի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Պողոս Խ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում՝ մասամբ կախված վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում