«Ես գիտեմ, որ շատ լավ մայր կլինեմ, իմ մեջ այդ ցանկությունը շատ մեծ է». Իվետա Մուկուչյան


«Ես գիտեմ, որ շատ լավ մայր կլինեմ, իմ մեջ այդ ցանկությունը շատ մեծ է». Իվետա Մուկուչյան
Դեկտեմբեր 10 19:34 2024

«Իմ կողքին պետք է այնպիսի տղամարդ լինի, ով իր կյանքի ընթացքում աշխատել է իր վրա: Ես էլ եմ բավականին շատ աշխատում ինձ վրա, այսինքն՝  հայելին պահել իմ դեմքին, ու ասել, որ այս մի բանը լավ չէ, փորձիր մաքրել:

Դա բերում է նրան, որ ես ամեն օր փորձեմ ավելի լավը դառնալ: Ու կցանկանամ, որ իմ կողքի տղամարդն այնպիսի լինի, որ, երբ մենք իրար հանդիպենք, ինքը հասկանա, թե ինչ կնոջ հետ է առնչվել, ու մենք կարողանանք իրար հետ լինել թագավոր ու թագուհի»,- «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում անկեղծացել է երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

Անդրադառնալով այն թեմային, որ Հայաստանում 30-ից հետո կանանց անդադար ամուսնության մասին հարցեր են տալիս ու խորհուրդ տալիս գոնե երեխա ունենալ՝ Իվետան նշել է, որ իրեն արդեն 10 տարի է այդ հարցն այլևս չեն տալիս:

«Վաղուց այդ հարցը չեն տալիս, բայց իմ մեջ այդ ցանկությունը շատ մեծ է:

Ես գիտեմ, որ շատ լավ մայր կլինեմ, թե՛ իմ մայրիկի օրինակով, թե՛ հաշվի առնելով այն ամենն, ինչի միջով անցել եմ: Այդ մտքերը կան, բոլորն էլ ուզում են սիրելի մարդ ունենալ: Ես էլ կուզեի, որ իմ կողքին հայտնվեր այդ մարդը, բայց ես պատրաստ չեմ հանուն այդ վախի կոմպրոմիսի գնալ:

Ես վստահ եմ, որ այդ օրը կգա, ու հավատում եմ, որ երեխան ընտրում է իր ծնողներին»,- ասել է երգչուհին: