Ֆրանսիայի հյուսիսային Ուազ շրջանում անհայտ անձինք գնդակահարել են 4 քաղաքացու՝ ներառյալ երկու երեխայի: Այս մասին գրում է dailystar.co.uk-ն:
Ըստ նախնական տվյալների՝ բոլոր մահացածները մեկ ընտանիքի անդամներ են: Առաջինը սպանել են հորը, որն արդեն հաստատված տեղեկություններով ոստիկան էր, ապա՝ կնոջը, որից հետո երեխաներին: Սպանված երեխաները եղել են հինգ եւ երեք տարեկան:
Երրորդ երեխան փրկվել է: Ընտանիքը Փարիզից էր եւ 70 կմ հյուսիս էր եկել հանգստանալու նպատակով:
Հարձակում իրականացրած անձանցից մեկը տեղում ինքնասպան է եղել, մյուսը դիմել է փախուստի. նրա դեմ հետախուզում է հայտարարված:










