Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ի որոնողական աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել են, մասնակցում են ջրափրկարարներ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:
Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:
Ջրափրկարարները երեկ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:










