Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 70-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 39-ամյա Մինաս Մ․-ի վարած «XCMG NXG» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Էրիկ Գ․-ն և 82-ամյա Ժիրայի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ժիրայր Պ․-ի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։