Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով այցով գտնվում է Կոլումբիայում, կիրակի վնասվածք է ստացել հատուկ զրահապատ մեքենայի՝ «պապամոբիլի» կտրուկ արգելակման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Կարթագենա քաղաքում։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Տրանսպորտային միջոցի կտրուկ արգելակման հետևանքով քահանայապետը հարվածել է դեմքը և վնասել ձախ հոնքը։
Նշվում է, ոոր միջադեպի պատճառ է դարձել ոգևորված հավատացյալների ամբոխը, որը թույլ չի տվել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին անցնել։
Միջադեպը չի ազդել առաքելական այցի գրաֆիկի վրա, որը սկսվել է սեպտեմբերի 6-ին։










