2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով` Հայաստանի անկախության հաշվին. Նիկոլ Փաշինյան


2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով` Հայաստանի անկախության հաշվին. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 4 20:54 2024

«2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով` Հայաստանի անկախության հաշվին»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես էմոցիոնալ գնահատական չեմ տալիս, ես նախկինում ասել եմ, որ այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ, այդ թվում` 44-օրյա պատերազմով խնդիր էր դրված լուծել Հայաստանի հարցը»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով` եթե 2021 թվականի մայիսին առաջնորդվեին այն տրամաբանությամբ, ինչն առաջարկում էր ընդդիմությունը` դա նշանակելու էր Հայաստանի պետականության լուծարում:

«Որովհետև խորհրդարանը ցրված էր, կառավարությունը հրաժարական տված էր, ու եթե մենք ձեր մտքերի ընթսցքով ու տրամաբանությամբ գնայինք ու կրակեինք, այդ ժամանակ լինելու էր ռազմական էսկալացիա` մեր դաշնակիցների կողմից թիկունքում մեզ  համար լարած որոգայթներով, բայց եկեք նայենք դրա քաղաքական հետևանքը` Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունենա, Հայաստանում օրինական իշխանության ինստիտուտներ չէին ձևավորվի ու կարող է, օրինակ, նման սցենար լիներ, որ անվտանգային կազմակերպությունը մտնում է ու Հայաստանում իրականացվում է անցումային կառավարում: Ես սրանից խուսափելն եմ համարում մեծ հաջողություն»,- նշեց Փաշինյանը: