Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած


Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած
Դեկտեմբեր 4 14:26 2024

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia»  մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է սպիտակ «Nissan»-ը, որը սարալանջի փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս բախվել է հանդիպակաց գոտում երթևեկող ավտոմեքենաներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը կոտրվել է: