Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էդպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում միտք ծագեց, թե դա հակապետական է․ Քրիստինե Վարդանյան


Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էդպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում միտք ծագեց, թե դա հակապետական է․ Քրիստինե Վարդանյան
Դեկտեմբեր 3 20:25 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր ԱԺ-ում իշխող՝ ՔՊ խմբակցությանը տարակուսանք հայտնեց՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ժամանակին ցույցեր  ու գործադուլներ անող այժմյան ՔՊ-ականնեը հանկարծ  այդքան անհանդուրժող դարձան իրենց իրավունքները պաշտպանելու համար բողոքի ձայն բարձրացնողների նկատմամբ։ Ավելին, ցույցերը համարում են նույնիսկ «հակապետական» քայլ։

«Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էսպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում էդ միտքը ծագեց, որ դա հակապետական է»,- դիմելով նրանց՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։

««Հեղափոխական» թիմը ցույցերն ու գործադուլները համարում է հակապետական գործունեություն։ Հրապարակեք ցանկը, թե ո՞ր հարցերով ու ովքե՞ր կարող են իշխանության դեմ ցույց անել։ Կամ նախաձեռնություն բերեք, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ցույցերն ու գործադուլներն արգելվում են․ ավելի անկեղծ կլինի»,- ընդգծեց Վարդանյանը։