Թագավորական հարսանիքը շատ կարևոր իրադարձություն է երկրի ողջ բանկչության համար: Այն շատ երկար է հիշվում ու քննարկվում: Ոչ վաղ անցյալում ամբողջ աշխարհը ուրախանում էր արքայազն Ուիլյամի և նրա գեղեցկուհի կնոջ Քեյթ Միդլթոնի համար: Նրանց հարսանիքի մասին գրեցին համաշխարհային տարբեր պարբերականներ:
Իրադարձությունն իսկապես շքեղ էր. թագավորական ընտանիքը հաշվի էր առել յուրաքանչյուր մանրուք՝ զգեստներ, երթուղի, զարդեր և, իհարկե, բանկետ:
Վստահաբար, շատերին կհետաքրքրի, թե ինչ ուտեստներ են մատուցվել թագավորական հարսանիքին, և ահա, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Մարինացված սաղմոն

Ասում են, որ այս իրադարձության համար ձուկը բերվել է Հյուսիսային Ուիսթից:
Ծովամթերք

Կրաբը որսացել են Լայմ ծոցից, իսկ լանգուստներտ բերվել են Հեբրիդյան կղզիներից:
Թարմ կանաչիով աղցան

Քանի որ Ուիլյամի հայրը այգեբան է, զարմանալի չի լինի, եթե աղցանի կանաչին հենց նա աճեցրած լինի:
Գառան միս

Երկրորդ ուտեստի համար միսը երկար ճանապարհ է անցել Հյուսիսային Շոտլանդիայի լեռներից:
Գարնանային բանջարեղեն

Հատուկ հարսանիքի համար դրանք հավաքվել են Թագավորական պարտեզից, որը գտնվում է Լոնդոնի արևմուտքում:
Անգլիական ծնեբեկ

Այս ուտեստը մատուցվել է յուրահատոիկ «Վինձոր» կոչվող սոուսով:
Մեղրով պաղպաղակ

Այս թեթև դեսերտը իսկական թարմացում է հարսանիքի ժամանակ:
Շերրի-Տրիֆլ

Սա ավանդական անգլիական պուդինգ է, որը համարվում է ճաշի անպայման վերջաբան:
Շոկոլադե դեսերտ

Անանուխով թեյ

Իհարկե, թեյն Անգլիայում սրբություն է, հարսանիքը՝ հարսանիք, բայց ավանդույթներին պետք է հետևել:










