Սոլակի 27-ամյա բնակչուհին դուրս է եկել տանից և չի վերադարձել. ջրամբարում հայտնաբերվել է նրա գլխարկը, ափին՝ հողաթափը


Սոլակի 27-ամյա բնակչուհին դուրս է եկել տանից և չի վերադարձել. ջրամբարում հայտնաբերվել է նրա գլխարկը, ափին՝ հողաթափը
Սեպտեմբեր 10 21:16 2017

Ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ, հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու:

Ոստիկանները, փրկարարները և աղջկա հարազատներն այսօր որոնողական աշխատանքներ են կատարել և Չարենցավանի վարչական տարածքում գտնվող Գյումուշի ջրամբարի ափին հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են, մասնակցում է նաև ջրասուզակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։