Ստամբուլում հարձակում է իրականացվել Հրանտ Դինքի եղբոր գրախանութի վրա


Ստամբուլում հարձակում է իրականացվել Հրանտ Դինքի եղբոր գրախանութի վրա
Սեպտեմբեր 10 16:07 2017

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, 2007թ.-ին սպանված Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի գրախանութի վրա: Այս մասին հայտնում է թուրքական siyasihaber3.org կայքը:

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող գրախանութի շենքը փայտե մահակներով զինված մարդկանց հարձակմանն է ենթարկվել, ինչի հետևանքով հոսպիտալացվել է գրախանութի աշխատակիցը:

Կայքը նշում է, որ վեճը ծագել է գրախանութի դիմաց մեքենա կայանելու շուրջ տարաձայնությունից: Սակայն Դինքերի ընտանիքն այդ ամենից զատ հարձակումը որակում են նաև որպես ազգային հողի վրա ատելության դրսևորում՝ շեշտելով, որ Բաքըրքյոյում բոլորը շատ լավ տեղյակ են, որ գրախանութը պատկանում է հայ Դինքերին: