ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից


ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից
Նոյեմբեր 29 14:52 2024

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովում:

 

«Չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», - ասել է Գալուզինը։

 

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը կարծում է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։