Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»


Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 29 08:06 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։

Մինչ ՀՀ Կառավարությունում կրքերը չեն հանդարտվում, ազատումներ եւ նշանակումներ են թափուր պաշտոններում, պաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գնել Սանոսյանը մեկնել է Աբու Դաբի՝ թերեւս քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Գնել Սանոսյանի հետ, սակայն Սանոսյանի փոխարեն լսվեց արաբ օպերատորի ձայնը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: