Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. Shamshyan


Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. Shamshyan
Նոյեմբեր 28 19:30 2024

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 «BMW», «Nissan», և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներից՝ 1 մարտական հաշվարկ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված և բախումը տեղի է ունեցել 2-ի միջև և հիմա Պարեկային ծառայությունը պարզում է կայանված և բախված ավտոմեքենաները, ինչպես նաև վարորդների ինքնությունը: