Պոլիտեխնիկում պաշոտանպես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան


Պոլիտեխնիկում պաշոտանպես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան
Նոյեմբեր 28 00:03 2024
Պոլիտեխնիկում պաշոտանպես բացվել է համկարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան, որը անվանակոչվել է վաստակաշատ գիտնական, Պոլիտեխնիկի «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման» ամբիոնի հիմնադիր վարիչ, տ.գ.թ. , դոցենտ Վիգեն Յաղջյանի անվամբ:
 
Անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցված և յուրահատուկ դիզայներական ոճով վերանորոգված այս մասնագիտական լսարանը ծառայելու է ոլորտային կրթության կազմակերպման համար: Վստահ եմ, որ ստեղծված կրթական միջավայրը դրական ազդեցություն կունենա դասախոսական և ուսանողական անձնակազմի մոտիվացիայի վրա:
 
Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփվեց, Վիգեն Յաղջյանի թվային ուղերձով` ուղված Պոլիտեխնիկի համայնքին, որը ստեղծվել էր արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ:
 
Նախագիծն իրականացվել է Վիգեն Յաղջյանի զավակ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Արա Յաղջյանի (Ara Yaghjyan) աջակցությամբ: