Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ


Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ
Նոյեմբեր 27 15:55 2024

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 3 «Opel»-ներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Ճանապարհը եղել է անցանելի, թեթև ձյուն, իսկ ավտոմեքենաներից 2-ի անվադողերը ոչ ձմեռային էին, ժողովրդի լեզվով ասած՝ «քաչալ»: