ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։
Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։
Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։