Միանձնյա որոշում էր, գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոններից ազատվելու խնդրանքի մասին․ Փաշինյան


Միանձնյա որոշում էր, գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոններից ազատվելու խնդրանքի մասին․ Փաշինյան
Նոյեմբեր 22 22:42 2024

Գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին։ Բանավոր խոսակցությունները կարող են շատ տարընթերցումների ու մեկնաբանությունների տեղիք տալ։ Գրավոր խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը։

Հանրայինի եթերում Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին՝ Փաշինյանը նշել է, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք․

«Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ խնդրանքը կատարել և չկատարել։ Ես որպես ՀՀ վարչապետ ու կառավարող կուսակցության վարչության նախագահ պատասխանատվություն ունեմ դատական համակարգի նկատմամբ։ Ինչպե՞ս իրացնեմ այդ պատասխանատվությունը։

Մարդկանց ընկալումն այդպիսին է, որ արդարության ու անկախ դատական համակարգի խնդիր կա։ Եթե մարդկանց հարցնենք, թե ով է պատասխանատուն, իմ անունն են տալու»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում դատական իշխանությունն անջատ է ու անկախ գործադիր իշխանությունից։