Լրտեսության համար մեղադրվող ԼՂ նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Սարգիս Գալստյանը հրաժարվել էր ինքնախոստովանական ցուցմունքից։
Հիշեցնենք, որ Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։