Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը


Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը
Նոյեմբեր 22 16:04 2024

Սիրելի հայրենակիցներ, ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։

Այս մասին հայտնում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,-նշել է նա։