«Mercedes CLS»-ի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում. պարեկները հայտնաբերել են նրան


«Mercedes CLS»-ի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում. պարեկները հայտնաբերել են նրան
Նոյեմբեր 22 11:12 2024

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes CLS» մակնիշի «01 US 055» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ (խմած):

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ պարեկները պարզում են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Սեբաստիա փողոցով ու «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ կանգնեցնում են վարորդին:

Պարզվում է, որ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Դ.-ն է, ում տեղում պարեկները մի քանի անգամ փորձում են, որ սթափություն հանձնի, սակայն վերջինս հրաժարվում է, ինչից հետո պարեկները նրան տեղափոխում են բժշկական հաստատություն, որտեղ էլ ենթարկվում է սթափության փորձաքննության, և պարզվում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված տեղեկությունը հավաստի է, նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: