Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան


Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Նոյեմբեր 22 11:01 2024

Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Դոնի Նախիջևանի հիմնադրման 245-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Միջոցառումը տեղի է ունեցել ծնունդով այդ քաղաքից ականավոր նկարչի տուն-թանգարանում՝ Ռոստովի մարզի Պետական արխիվի և Հայաստանի Պատմության թանգարանի աջակցությամբ:

Կոպիրկինը հիշեցրել է, որ Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ:

«Նա նաև նշել է հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների անգնահատելի ներդրումը, որոնց մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում Մ.Ս. Սարյանը, մեր երկրների ընդհանուր մշակութային ժառանգության մեջ:

Դոնի Նախիջևանը (Նոր Նախիջևան) հիմնադրվել է 1778 թվականին նիզովյե Դոնում Եկատերինա II կայսրուհու հրամանագրով, այնտեղ կայսրուհին  բնակեցրել է քրիստոնյա բնակչությանը, ներառյալ հայերի Ղրիմի խանությունից, որտեղ նրանք ենթարկվել են ճնշումների: Նոր քաղաքի բնակիչները 10 տարով ազատվել են հարկերից և պետական ծառայությունից, ստացել են ազատ դավանանքի և իրենց տաճարները կառուցելու իրավունք, ինչպես նաև հող՝ անհատույց հիմունքներով:

XIX դարի սկզբին Դոնի Նախիջևանը դարձել է խոշոր արհեստա-արդյունաբերական և արևտրական կենտրոն։ Այսօր այն հանդիսանում է Դոնի Ռոստով քաղաքի մի մասը»,- ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: