Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց


Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց
Նոյեմբեր 21 11:29 2024

Այսօր մինչ կառավարության նիստին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:

«Ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնները կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց աշխատանքի համար: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի,  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ  նախագահ Կարեն Անդրեասյանի մասին է:

Այսօր առավոտյան նախարարություններում արդեն ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ ՆԳ նախարար  Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին: Կառավարության նիստին նրանք մասնակցում են, շնորհավորում եմ նրանց և հաջողություններ մաղթում:

Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է նաև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում»,-հայտարարեց Փաշինյանը: