ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայ գործընկերների հետ ներկա գտնվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզում իրականացված երկու նախագծերի ամփոփիչ միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Նախագծերի շնորհիվ ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի ավելի քան 5000 բնակչի համար։ Այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ուղղվել է ավելի քան 400․000 ԱՄՆ դոլար։