Oրվա իշխանությունը խոստանում է արժանապատիվ կյանք, իրականությունը տրամագծորեն հակառակն է. Թադևոս Ավետիսյան


Oրվա իշխանությունը խոստանում է արժանապատիվ կյանք, իրականությունը տրամագծորեն հակառակն է. Թադևոս Ավետիսյան
Նոյեմբեր 20 14:33 2024

Oրվա իշխանությունը նորից խոստանում է արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա նշել է.

«Մասնավորապես․

«որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը,

«հարկ վճարողը հերոս է»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներ, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք,

«նպաստից դեպի աշխատանք»՝ իրականում միկրոբիզնեսի հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի շուրջ 6 անգամ ավելացում,

«նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժինը արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է,

2024թ․ երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ,

2025թ․ համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս աճ,

իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորն ու բեռը,

2024թ․ ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարում՝ 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ,

պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ,

կապիտալ ծախսերինը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամ,

գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ,

առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արտահանման անկում, իսկ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ,

տեղեկատվության և կապ՝ 8,5 տոկոս անկում,

տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 13 տոկոս անկում,

ձախողված բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումներ՝ 100 տոկոս,

2025թ․՝ մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ,

պետական պարտք՝ 18 տոկոս աճ, ՀՆԱ՝ 5,6 տոկոս աճ, 3 անգամ պակաս,

պետական պարտքի չափ՝ 2,2 անգամ ավել 2018թ․ համեմատ, 15 միլիարդ դոլար, աճը՝ 2,4 միլիարդ դոլար,

պարտքի սպասարկում՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ՝ 395 միլիարդ դրամ, աճը 13 տոկո կամ 50 միլիարդ դրամ,

կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի աճ՝ 0, 2025թ․ կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի, 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում,

 

պետական ծախսերի արդյունավետություն՝ մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդյունքների բացակայություն, չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարինում անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի բյուջետային վարկերով,

 

2024թ․ տնտեսական կառուցվածքի և սոցիալական բացասական միտումների խորացում,

մեկ երկրից տնտեսական կախվածության թռիչքաձև աճ՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռ՝ 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, նվազելով 17 տոկոսով,

կապիտալի փախուստ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազում՝ 334 միլիոն դոլար, ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսք՝  55 միլիոն դոլար,

ՀՀ փաստաթղթերով 20 հազար 400 քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են,

2023թ․ աղքատության մակարդակի կրճատում՝ 1,1 տոկոսային կետով, սկզբնական բարձր աճերից հետո նոր-նոր մոտենում է 2018թ․ մակարդակին,

2024թ․ երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 75530 դրամ, որը գերազանցում է 530 դրամով նվազագույն ամսական աշխատավարձին, կրկնակի անգամ նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին,

 

2025թ․ նշված բացասական միտումների հետևանքով՝ անշեղորեն կաճեն աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունը։

Շարունակելի»: