Շղթայական ավտովթար է եղել․ Երևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. կան տուժածներ


Շղթայական ավտովթար է եղել․ Երևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. կան տուժածներ
Նոյեմբեր 20 10:16 2024

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում: Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարը մոտ 1,5 կմ է և առաջացել է խցանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։