Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին, կա վտանգ ինքնիշխանությանը. քաղաքագետ


Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին, կա վտանգ ինքնիշխանությանը. քաղաքագետ
Նոյեմբեր 20 10:10 2024
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին։
 
Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում հերթական փոփոխությունն է կատարել։ Ի տարբերություն նախորդ տարբերակի, որտեղ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք, երբ պետության գոյությանը ծայրահեղ վտանգ է սպառնում, ապա հիմա' եթե կա վտանգ ինքնիշխանությանը, կամ տարածքային ամբողջականությանը։
 
Սա արդեն նոր հնարավորություններ է բացում նաեւ մյուս երկրների համար, որոնք նույն հիմնավորմամբ միջուկային զենք ստեղծել կփորձեն։ Առաջին թեկնածուներն են Ուկրաինան եւ Իրանը, հերթում են Թուրքիան, Ճապոնիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան ...:
 
Գուցե ժամանակն է եկել մենք էլ դրա մասին մտածենք, եթե մինչ այդ գործող թյուրիմացությունը չփակի ատոմակայանը»