Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ»


Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 19 09:33 2024

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի նոր սակագների փոփոխման դեմ նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն:

Նշենք, որ արդեն երկու շաբաթ մեկնարկած ստորագրահավաքի պահանջն է անփոփոխ թողնել մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն այս նախաձեռնությունը մուտք է արել քաղաքապետարան, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Եթե նախարարությունը եզրակացություն տա, որ նախաձեռնությունը հակասություններ չունի օրենքի հետ, ապա, ըստ ընթացակարգի, այն կմտնի ավագանու նիստերի օրակարգ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ավագանու՝ դեկտեմբերին սպասվող տարեվերջյան նիստին այն արդեն կմտնի օրակարգ:

Ի դեպ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները դիտարկում են այդ օրը նիստին հրավիրել նաեւ Հայկ Մարությանին, սակայն ավագանու նիստերի օրերին Երևանի քաղաքապետարանում կողմնակի անձանց մուտքն արգելվում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: