Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը Irakanum.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը 2018-ին նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության ղեկավար, 2021-ին այդ կառույցի լուծարումից և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո նշանակվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: