Մեր պետության թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առանց այդ քաղաքացու ոչ պետություն կարող է լինել, ոչ էլ հերոսություն: Եվ հետևաբար, նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության, եթե խոսում ենք պետության մասին, թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է: Ու սա չեմ ասում որևէ մի ծառայություն նսեմացնելու համար: Պարզապես ուզում եմ ի վերջո արձանագրենք և ժողովրդին էլ ցույց տանք, թե պետությունը ինչ է և ինչպես է աշխատում»,- ասել է նա։