Հայաստանում բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը դարձել է այս մարզաձևի այցեքարտը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ արդեն երկու տասնամյակ անցկացվող բազկամարտի ստուգատեսն այս տարի ևս համախմբել է հարյուրավոր մարզիկների՝ բացահայտելու ուժեղագույններին:
Այս հարթակում են բազմաթիվ տիտղոսակիր բազկամարտիկներ, այդ թվում՝ աշխարհի ու եվրոպայի չեմպիոներ:
«Աշոտ Սարգսյանը եղել է Պարոն Ծառուկյանի անձնական մարզիչը, և թերևս սերը սպորտի նկատմամբ ձևավորվել է հենց այդ տարիներին:
Գագիկ Ծառուկյանի հարգանքը և սերն իր մարզչի նկատմամբ արտացոլվում է լավագույնս հենց այս ավանդական մրցաշարի կազմակերպմամբ»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Մանրամասն՝ տեսանյութում: