Հայաստանը իրեն հեռում է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից․ ՌԴ ԱԳՆ


Հայաստանը իրեն հեռում է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից․ ՌԴ ԱԳՆ
Նոյեմբեր 16 10:26 2024

Հայկական կողմի հայտարարությունները խոսում են Երևանը ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռու պահելու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։ 

Հարցին, թե Հայաստանը կմասնակցի՞ ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են․ «Դիմեք հայկական կողմին։ Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ Հայաստանն այս փուլում հեռանում է տարբեր մակարդակներում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերով հանդիպումներից»։